Չեմպիոնների լիգա. կիսաեզրակիչում Ռեալը կխաղա Ատլետիկոյի, Յուվենթուսը՝ Մոնակոյի հետ

  • Սպորտ - 21 Ապրիլի 2017, 15:06

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում միմյանց կհանդիպեն Մադրիդ երկու ակումբները՝ Ռեալն ու Ատլետիկոն: Եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Յուվենթուսն ու Մոնակոն:

Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին և 3-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 9-ին և 10-ին:

Ամենաընթերցվածը