Մանչեսթեր Յունայթեդի կենտրոնական պաշտպանն ու լավագույն ռմբարկուն վնասվածք են ստացել

  • Սպորտ - 21 Ապրիլի 2017, 11:10
Մանչեսթեր Յունայթեդը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի Անդերլեխթի դեմ խաղում երկու կորուստ է ունեցել: Նախ վնասվածք է ստացել կենտրոնական պաշտպան Մարկուս Ռոխոն, ում դաշտից դուրս են բերել պատգարակի վրա, ապա խաղի վերջում վնասվածք է ստացել և փոխարինվել ակումբի լավագույն հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Տեղեկացնենք, որ Ռոխոյից բացի վնասվածքներ ունեն ևս երկու կենտրոնական պաշտպաններ՝ Քրիս Սմոլինգն ու Ֆիլ Ջոնսը:

Խաղից հետո ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով վնասվածքների լրջության մասին, լավատեսություն չի հայտնել: «Մի փոքր կսպասեմ, սակայն լավ կանխազգացում չունեմ», - ասել է նա: 

Ամենաընթերցվածը