Եվրոպա լիգա. հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները

  • Սպորտ - 21 Ապրիլի 2017, 09:41
Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը:

Մանչեսթեր Յունայթեդը 2-1 հաղթել է Անդերլեխթին և մտել կիսաեզրափակիչ: Այս զույգի առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:

Բեշիքթաշը 2-1 առավելության է հասել Լիոնի նկատմամբ, սակայն վերջինս կիսաեզրափակիչ է մտել 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվելու շնորհիվ՝ 7-6: Առաջին խաղն ավարտվել էր Լիոնի՝ նույն հաշվով հաղթանակով:

Շալկե-Այաքս խաղն ավարտվել է 3-2 հաշվով, կիսաեզրափակիչ է անցել Այաքսն առաջին խաղում 2-0 հաղթանակի շնորհիվ: Գենկ-Սելթա խաղն ավարտվել է 1-1 հաշվով, հաջորդ փուլ է անցել Սելթան, քանի որ նախորդ խաղում հաղթել էր 3-2 հաշվով:

Այսպիսով, կիսաեզրափակիչում կխաղան Մանչեսթեր Յունայթեդը, Լիոնը, Այաքսը և Սելթան: Կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Ամենաընթերցվածը