Արոնյանը հերթական հաղթանակը տարավ Grenke Chess Classic-ում

  • Սպորտ - 20 Ապրիլի 2017, 22:31
Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ հաղթանակն էր:

Այս տուրից հետո Արոնյանը 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: