Լեւոն Արոնյանը գլխավորեց GRENKE Chess Classic-ը

  • Սպորտ - 20 Ապրիլի 2017, 11:04
Գերմանիայի Կարլսրուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձեւ մրցակարգ, 8 մասնակից), տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց Մատիաս Բլյուբաումին` տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Չորրորդ տուրի արդյունքները. Բլյուբաում- Արոնյան` 0:1, Վաշյե-Լագրավ-Հոու Յիֆան` 1:0, Կարլսեն-Կարուանա, Նայդիչ-Մայեր` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը չորրորդ տուրից հետո. 1. Արոնյան` 3 միավոր, 2-4. Կարուանա, Նայդիչ, Հոու Յիֆան` 2.5-ական, 5-6. Վաշյե-Լագրավ, Կարլսեն` 2-ական, 7. Մայեր` 1, 8. Բլյուբաում` 0.5 միավոր:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Ամենաընթերցվածը