Չեմպիոնների լիգա. Յուվենթուսը և Մոնակոն մտան կիսաեզրափակիչ

  • Սպորտ - 20 Ապրիլի 2017, 00:40
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացավն քառորդ եզրափակչի պատասխան վերջին երկու խաղերը: Բարսելոնան սեփական հարկի տակ 0-0 խաղաց Յուվենթուսի հետ և դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 0-3 հաշվով:

Մոնակոն երկրորդ խաղում ևս հաղթեց Դորտմունդի Բորուսիային՝ 3-1 հաշվով: Մբապեի, Ֆալկաոյի և Ժերմենի գոլերին Բորուսիան պատասխանեց Ռոյսի գոլով: Առաջին խաղում Մոնակոն հաղթել էր 3-2 հաշվով:

Այսպիսով, կիսաեզրափակիչում խաղալու են Յուվենթուսը, Մոնակոն, Մադրիդի Ռեալն ու Ատլետիկոն: 

Ամենաընթերցվածը