Լևանդովսկին, Վիդալն ու Տիագոն Ռեալի հետ խաղից հետո մտել են մրցավարների սենյակ և հայհոյել նրանց

  • Սպորտ - 19 Ապրիլի 2017, 13:46
Իսպանական Sport.es պարբերականի աղբյուրը տեղեկացրել է, որ Ռեալին 2-4 հաշվով պարտվելուց հետ Բավարիայի ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկին, Տիագո Ալկանտարան և Արտուրո Վիդալը մտել են մրցավարների սենյակ և հայհոյել են նրանց:

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ոստիկանները միջամտել են, որպեսզի վիճաբանությունը կռվի չվերածվի:

Հիշեցնենք, որ խաղի ժամանակ մրցավարը մի քանի կարևոր սխալներ է թույլ տվել, ինչը ազդել է դիմակայության ելքի վրա և դուրս թողել Բավարիային: