Նոյերը Ռոնալդուի 3-րդ գոլի ժամանակ կոտրել է ոտքը և երկար ժամանակով դուրս է մնալու խաղից

  • Սպորտ - 19 Ապրիլի 2017, 13:35
Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի Ռեալ-Բավարիա պատասխան հանդիպման ժամանակ Քրիշտիանու Ռոնալդուի երրորդ գոլի ժամանակ Բավարիայի դարպասապահ Մանուել Նոյերը ոտքի կոտրվածք է ստացել:

Չնայած վնասվածքին, դարպասապահը չի դիմել բժիշկներին և շարունակել է խաղը:

Գերմանական թիմի բժիշկները տեղեկացրել են, որ Նոյերը պետք է լուրջ հետազոտություն անցնի և ամենայն հավանականությամբ երկար ժամանակով դուրս է մնալու խաղից:

Հիշեցնենք, որ Ռեալը լրացուցիչ ժամանակում կարողացավ 4-2 հաշվով հաղթանակ տանել և ընդհանուր 6-3 հաշվով հաղթելով դիմակայությունում, դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Ամենաընթերցվածը