NBA. Արևելքի առաջատարը երկրորդ տնային պարտությունը կրեց

  • Սպորտ - 19 Ապրիլի 2017, 13:28
Բասկետբոլի ազգային լիգայում տեղի ունեցան փլեյ-օֆֆ փուլի մի քանի սերիաների երկրորդ հանդիպումներ:

Արևելյան կոնֆերենցիայի առաջատար Բոստոնը երկրորդ անընդմեջ տնային պարտությունը կրեց Չիկագոյից: Չիկագոյի կազմում մի քանի բասկետբոլիստներ 22 միավոր հավաքեցին: Բոստոնի կազմում ամենաարդյունավետն Այզեյա Թոմասն էր՝ 20 միավորով: Բոստոնը գրեթե զրոյացրեց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, քանի որ հաջորդ երկու խաղերը կայանալու են Չիկագոյում:

Արևելյան կոնֆերենցիայի մյուս դիմակայությունում Տորոնտոն 103-100 հաշվով հաղթեց Միլուոկիին և հավասարեցրեց սերիայի հաշիվը՝ 1-1: Միլուոկիի առաջատար Գիանիս Անտենտոկումպոն 24 միավոր հավաքեց:

Արևմտյան կոնֆերենցիայում Լոս Անջելես Կլիպերսը 99-91 հաշվով հաղթեց Յուտային և նույնպես վերականգնեց սերիայի հավասար հաշիվը: Կլիպերսի կազմում 24 միավոր հավաքեց Բլեյք Գրիֆինը:

Նշենք, որ այսօր կայանալու են ևս 3 հանդիպումներ: 


Ամենաընթերցվածը