Ժերար Պիկեի արձագանքը՝ Ռեալ-Բավարիա խաղի մրցավարությանը

  • Սպորտ - 19 Ապրիլի 2017, 10:13
Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակչի Ռեալ-Բավարիա պատասխան խաղում մրցավարությունը լայն քննարկման թեմա է դարձել: Հունգարացի մրցավար Վիկտոր Կաշայի մի շարք սխալներ ազդեցին խաղի ելքի վրա, որն ավարտվեց Ռեալի 4-2 հաղթանակով:

Մասնավորապես, նա կասկածելի դեղին քարտ ցույց տվեց Բավարիայի կիսապաշտպան Արթուրո Վիդալին՝ հեռացնելով նրանց դաշտից, հաշվեց Քրիշտիանու Ռոնալդուի՝ բացահայտ խաղից դուրս վիճակից գոլը: Մրցավարը վիճելի որոշում կայացրեց նաև Ռոնալդուի երրորդ գոլի ժամանակ:

Բարսելոնայի կիսապաշտպան Ժերար Պիկեն Թվիթերում անմիջապես արձագանքել է մրցավարությանը՝ բազմակետեր դնելով: Երեք կետից բաղկացած նրա գրառումը Թվիթերում կիսվել են 120 հազար անգամ, այն ավելի քան 105 հազար հավանություն է ստացել: 

Ամենաընթերցվածը