Ռեալը լրացուցիչ ժամանակում ջախջախեց Բավարիային. Ատլետիկոն դարձավ կիսաեզրափակիչի մյուս մասնակիցը

  • Սպորտ - 19 Ապրիլի 2017, 01:16
Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլում տեղի ունեցան 2 դիմակայությունների պատասխան հանդիպումներ:

Անգլիական Լեսթերն ու Մադրիդ Ատլետիկոն հանդիպումը 1-1 ավարտեցին: Գոլերը խփեցին Սաուլ Նիգեսն ու Ջեյմի Վարդին: Ատլետիկոն առաջին խաղում հաղթել էր 1-0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մյուս խաղում Ռեալը սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց Բավարիային: Ռեալից ինքնագոլի հեղինակ դարձավ Ռամոսը, աչքի ընկան նաև Լևանդովսկին ու Ռոնալդուն: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում նույն 2-1 հաշվով հաղթել էր իսպանական թիմը:

Լրացուցիչ ժամանակում Ռեալն օգտվեց Բավարիայի նկատմամբ թվային առավելությունից (խաղի հիմնական ժամանակի վերջում դաշտից հեռացվեց Արտուրո Վիդալը) և ջախջախեց մրցակցին: Եվս 2 գոլ խփեց Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարկո Ասենսիոն: Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում իր գոլերի թիվը հասցրեց 100-ի:

Նշենք, որ չորեքշաբթի օրը կայանալու են Բարսելոնա-Յուվենթուս և Մոնակո-Բորուսիա Դորտմունդ խաղերը: 

Ամենաընթերցվածը