Լեւոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին

  • Սպորտ - 18 Ապրիլի 2017, 16:46
Գերմանիայի Կարլսրուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձեւ մրցակարգ, 8 մասնակից), տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:

Երրորդ տուրում Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Երրորդ տուրի արդյունքները. Արոնյան-Վաշյե-Լագրավ` 1:0, Կարուանա-Մայեր` 1:0, Բլյուբաում-Նայդիչ` 0:1, Հոու Յիֆան-Կարլսեն` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո. 1. Հոու Յիֆան` 2.5 միավոր, 2-4.Կարուանա, Արոնյան, Նայդիչ` 2-ական, 5. Կարլսեն` 1.5, 6. Վաշյե-Լագրավ`1, 7-8. Բլուբաում, Մայեր`0.5-ական միավոր:

Ամենաընթերցվածը