Ֆորմուլա 1. Ֆեռարին գերազանցեց Մերսեդեսին

  • Սպորտ - 17 Ապրիլի 2017, 13:56
Ֆորմուլա 1-ում տեղի ունեցավ Բահրեյնի գրան-պրին:

Բավականին ծանր պայքարում հաղթանակ կարողացավ տանել Ֆեռարիի գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետտելը: Աշխարհի նախկին չեմպիոնը իր հետևում թողեց Մերսեդեսի առաջատար Լյուիս Հեմիլտոնին:

Հեմիլտոնը կորցրեց գրան-պրիում հաղթելու շանսերն այն բանից հետո, երբ մրցավարները նրան 5 վայրկյանով տուգանեցին դանդաղ քշելու և փիթ սթոպից առաջ Դանիել Ռիկիարդոյին խանգարելու համար:

Նշենք, որ Հեմիլտոնի թիմակից Վալտերի Բոտասը չկարողացավ պայքար մղել Ֆետտելը դեմ՝ նրանից 12 վայրկյան հետ մնալու պատճառով:

Հեմիլտոնը դժգոհ է մնացել գրան-պրիի արդյունքներից և նշել է, որ Մերսեդեսը պետք է որոշ խնդիրներ լուծի և ուժեղացնի թիմը:

Ընդհանուր հաշվարկում Ֆետտելը կարողացավ դուրս գալ առաջին տեղ և երկար ժամանակ անց վերջ տվեց Մերսեդեսի առաջատարությանը: Հիշեցնենք, որ Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոն թիմը համարվում է գերմանացի Նիկո Ռոսբերգը, ով նույնպես հանդես էր գալիս Մերսեդեսի կազմում:

Ամենաընթերցվածը