Թիերի Անրի. «Արսենալն այլևս գրավիչ թիմ չէ թոփ ֆուտբոլիստների համար»

  • Սպորտ - 17 Ապրիլի 2017, 12:54
Լոնդոնի Արսենալի լեգենդար հարձակվող Թիերի Անրին անդրադարձել է Արսենալի ներկայիս անհաջողություններին:

«Արսենալն այլևս գրավիչ թիմ չէ թոփ ֆուտբոլիստների համար: Վերցնենք Ն'Գոլո Կանտեին: Նա տեղափոխվեց Չելսի, որը եվրոգավաթների չէր մասնակցում և մերժեց Արսենալին: Կամ Իբրահիմովիչը, ով տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ: Միայն աշխատավարձ առաջարկելը հերիք չէ լավ ֆուտբոլիստներ գնելու համար: Պետք է ավելի շատ բան առաջարկել: Ֆուտբոլիստները ոչ միայն փող են ուզում, այլ նաև մրցանակներ:

Ինձ նաև անհանգստացնում է Օզիլի և Սանչեսի շուրջ ձևավորված խնդիրը: Նման անորոշ վիճակը կասկածներ է առաջացնում ֆուտբոլիստների մոտ թիմի նկատմամբ: Պատկերացրեք՝ Նեյմարը Սանչեսին հարցնի՝ կարելի՞ է արդյոք տեղափոխվել Արսենալ: Ի՞նչ պետք է պատասխանի Ալեքսիսը»,-ասել է Թիերի Անրին:

Հիշեցնենք, որ Արսենալը վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել Անրիի հանդես գալու ժամանակաշրջանում՝ 2004 թվականին: Թիմն այժմ գտնվում է 7-րդ տեղում և հնարավոր է առաջին անգամ երկար տարիների ընթացքում չմասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:

Ամենաընթերցվածը