Սթինգին դուր է եկել Հենրիկ Մխիթարյանի մասին Յունայթեդի ֆաների երգը

  • Սպորտ - 15 Ապրիլի 2017, 00:08
Համաշխարհային հայտնության երգահան Սթինգը ներկա է գտնվել BBC-ի ֆուտբոլային մասնագետ Բրայան Լոուրենսոնի հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանի մասին Մանչեսթեր Յունայթեդի ֆաների երգին: Հիշեցնենք, որ Սթինգի «Englishman in New York» երգը Յունայթեդի ֆաները փոխել են և երգում են հայ ֆուտբոլիստի մասին:

-Երջանիկ եմ, որ նման բաներ են պատահում: Հրաշալի է: Սիրում եմ, երբ իմ երգերը փոխում են այլ մարդկանց համար, անկախ նպատակից,-ասել է Սթինգը:

Հիշեցնենք, որ երգի բառերը հետևյալն են՝

«Oh, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian»:

Ամենաընթերցվածը