Պիկեն չի մասնակցի Մեսսիի հարսանիքին ֆուտբոլիստների կանանց վատ հարաբերությունների պատճառով

  • Սպորտ - 20 Մարտի 2017, 15:57
Հունիսի 24-ին տեղի է ունենալու Լիոնել Մեսսիի և Անտոնելա Ռոկուցցոյի հարսանեկան արարողությանը, սակայն Մեսսիի թիմակից Ժերար Պիկեն և նրա կինը՝ երգչուհի Շակիրան, հրավիրված չեն, գրում է Sport Bible-ը:

Պատճառը Ռոկուցցոյի և Շակիրայի հարաբերություններն են: Պիկեն նախքան Շակիրայի հետ ընկերություն անելն ու ամուսնանալը հանդիպում էր Նուրիա Թոմասի հետ, որը Ռոկուցցոյի մտերիմ ընկերուհին է: Ժերարի և Թոմասի բաժանումից հետո Անտոնելլան համերաշխություն է ցուցաբերել ընկերուհու հետ և այդ ժամանակվանից ոչ մի հարաբերություն չունի Պիկեի ընտանիքի հետ:

Դա, չնայած չի ազդել Մեսսիի և Պիկեի հարաբերությունների վրա, այնուամենայնիվ Պիկեն չի մասնակցի ընկերոջ հարսանիքին:

Տեղեկացնենք, որ Մեսսին և Ռոկուցցոն երկու որդի ունեն: Նրանց հարսանիքը տեղի կունենա Մեսսիի ծննդյան օրը: 

Ամենաընթերցվածը