Շաքիլ Օ'Նիլ. Երկիր մոլորակը հարթ է

  • Սպորտ - 20 Մարտի 2017, 10:41
Լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ'Նիլը podbay.fm ռադիոընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ Երկիրը հարթ է:

Մարզիկը նշել է, որ այդ եզրահանգմանն է եկել ԱՄՆ մի ափից մյուսը հաճախ կատարվող ճանապարհորդությունների ժամանակ: «Ես միշտ Ֆլորիդայից Կալիֆորնիա եմ մեկնում, այդ պատճառով ինձ համար այն հարթ է: Չէ՞ որ ես վերև ու ներքև չեմ շարժվում 360 աստիճան անկյան տակ: Ցանկանում եք ասել, որ Չինաստանը մեր տա՞կն է: Այդպես չէ, Երկիրը հարթ է», -ասել է նա:

Ավելի վաղ Երկրի հարթ լինելու մասին համոզմունք էր հայտնել մեկ այլ հանրահայտ բասկետբոլիստ Քայրի Իրվինգը, որն ավելի ուշ ասել է, որ կատակել է: 

Ամենաընթերցվածը