«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց առանց Մխիթարյանի

  • Սպորտ - 19 Մարտի 2017, 18:29

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում հաղթեց «Միդլսբրո»-ին` 3-1:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսի 30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «կարմիր սատանաների» ֆուտբոլիստ Ֆելայնին: Երկրորդ կեսի 62-րդ րոպեին հեռահար շեշտակի հարվածով հաշիվը կրկնապատկեց Լինգարդը: «Միդլսբրո»-ի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Գեստադը: Խաղավարտին Վիկտոր Վադեսի սխալից օգտվեց և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երրորդ գնդակը խփեց Վալենսիան:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և այդպես էլ մնաց պահեստայինների նստարարին:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5-րդ հորիզոնականում է և ունի 52 միավոր:

Ամենաընթերցվածը