Հայ բռնցքամարտիկներից երկուսն անցել են քառորդ եզրափակիչ

  • Սպորտ - 17 Մարտի 2017, 17:12
Ռումինիայի Բրաիլա քաղաքում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Երեկ ռինգ է մտել Հայաստանի 4 ներկայացուցիչ: Նրանցից երկուսը հաղթանակ է տոնել և անցել քառորդ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Պարտություն են կրել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթել է իտալացուն, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` առավելության հասել Իսրայելը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ:

Այսօր քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 56 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: