Եվրոպա լիգա. Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Ռոստովին

  • Սպորտ - 17 Մարտի 2017, 09:52
Եվրոպա լիգայի խաղարկությունում տեղի են ունեցել 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը: Մանչեսթեր Յունայթեդը 1-0 հաղթել է Ռոստովին և մտել քառորդ եզրափակիչ: Միակ գոլը խփել է Խուան Մատան: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ հաշիվները՝

Բեշիքթաշ-Օլիմպիակոս 4-1 (առաջին խաղ 1-1)

Ռոմա-Լիոն 2-1 (2-4)

Բորուսիա Մյունխենգլադբախ-Շալկե 2-2 (1-1)

Այաքս-Կոպենհագեն 2-0 (1-2)

Գենկ-Գենտ 1-1 (5-2)

Կրասնոդար-Սելթա 0-2 (1-2)

Անդերլեխթ-ԱՊՕԵԼ 1-0 (1-0):