Գվարդիոլան մտադիր է հրաժարվել Մանչեսթեր Սիթիի 18 ֆուտբոլիստներից

  • Սպորտ - 16 Մարտի 2017, 17:01
Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է լուրջ փոփոխություններ մտցնել թիմի կազմում, գրում է The Guardian-ը:

Ամռանը խաղացողներ գնելու համար Գվարդիոլային առնվազն 150 միլիոն ֆունտ կհատկացվի: Բացի այդ, ակումբը կարող  են լքել 18 խաղացողներ: Հնարավոր հեռացողների թվում են Յայա Տուրեն, Գաել Կլիշին, Պաբլո Սաբալետան, Վիլի Կաբայերոն, Խեսուս Նավասը, Բակարի Սանյան, Թոսին Ադարաբիոյոն, որոնց պայմանագրերն ավարտվում են հուլիսին: Սիթիի 5 խաղացողներ՝ Ջո Հարթը, Էլյակիմ Մանգալան, Սամիր Նասրին, Վիլֆրիդ Բոնին և Ջեյսոն Դենայերը, վարձավճարով հանդես են գալիս այլ թիմերում: Ամռանն ակումբը կարող են լքել նաև Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին, Ալեքսանդր Կոլարովը, Ֆաբիան Դելֆը, Ֆերնանդոն և Կելեչի Իհեանաչոն: Վերջին երեքից Գվարդիոլայի ակնկալիքները չեն արդարացել:

Իսպանացի մարզիչը ցանկանում է ակումբի կազմում տեսնել Տոտենհեմի պաշտպաններ Կայլ Ուոքերին, Դենի Ռոզին, Ատլետիկի պաշտպան Այմերիկ Լապորտին: