Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչի մասնակիցները հայտնի են

  • Սպորտ - 16 Մարտի 2017, 09:50
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան 1/8 եզրափակչի վերջին 2 խաղերը: Մոնակոն սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Մանչեսթեր Սիթիին և անցավ քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում Սիթին հաղթել էր 5-3 հաշվով, սակայն պայքարը կշարունակի Մոնակոն մրցակցի դաշտում խփած ավելի շատ գոլերի շնորհիվ:

Մյուս խաղում Ատլետիկոն և Բայերը 0-0 խաղացին: Առաջին խաղում իսպանական թիմը հաղթել էր 4-2 հաշվով:

Այսպիսով, ՉԼ քառորդ եզրափակիչում են Մոնակոն, Ատլետիկոն, Յուվենթուսը, Լեսթերը, Բարսելոնան, Բորուսիան, Ռեալը և Բավարիան: Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին: 

Ամենաընթերցվածը