Հայաստանի չորս առաջատար շախմատիստուհիները պատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը

  • Սպորտ - 15 Մարտի 2017, 17:33
Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնի ազգային հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասաց, որ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երեւանում, իսկ ապրիլի 1-8-ը հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր:

Ամենաընթերցվածը