Ռոնալդինյոն և Խուան Ռոման Ռիկելմեն պատրաստ են խաղալ Շապեկոենսեի կազմում

  • Սպորտ - 02 Դեկտեմբերի 2016, 10:54
Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ բրազիլացի և արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդինյոն և Խուան Ռոման Ռիկելմեն պատրաստ են վերսկսել իրենց ֆուտբոլային կարիերան և խաղալ բրազիլական Շապեկոենսեի կազմում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Կոլումբիայում ավիավթարի ենթարկված ինքնաթիռում եղել են նաև այդ թիմի ֆուտբոլիստները: 19 ֆուտբոլիստ և մի շարք աշխատողներ մահացել են: Ողջ են մնացել 3 ֆուտբոլիստներ, ինչպես նաև այն մարզիկները, ովքեր հայտավորված չեն եղել Կոպա Սուդամերիկանայի եզրափակիչ խաղին:

Նշենք, որ բացի Ռոնալդինյոյից և Ռիկելմեից, բազմաթիվ եվրոպական և բրազիլական թիմեր առաջարկել են իրենց ֆուտբոլիստներին անվճար տեղափոխել Շապեկոենսե:

Ամենաընթերցվածը