Մագնուս Կարլսենը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը

  • Սպորտ - 01 Դեկտեմբերի 2016, 08:45

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում հաղթեց Մագնուս Կարլսենը՝ պահպանելով տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքում ընթացող չեմպիոնական մրցախաղի հիմնական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի՝ 6:6 և գրոսմայստերները չեմպիոնին որոշելու համար՝ ուժերը չափեցին թայ-բրեքում: Առաջին երկու պարտիաները համառ և աննկարագրելի լարված անցան և ավարտվեցին խաղաղ ելքով, սակայն 3-րդ և 4-րդ  պարտիաներում նորվեգացին նախ սև խաղաքարերով, այնուհետ սպիտակ խաղաքարերով կարողացավ հաղթել ռուս Սերգեյ Կարյակինին: Մագնուսը պահպանեց շախմատային թագը:

Կարլսենը ծնվել է 1990թ նոյեմբերի 30-ին Նորվեգիայում։ Աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկն է (կոչմանն արժանացել է 13 տարեկան հասակում)։

Ամենաընթերցվածը