Ավստրիացի էքստրեմալը հեծանվով երթևեկել է 200 մ բարձրության վրա գտնվող ցանկապատի վրայով

  • Սպորտ - 30 Նոյեմբերի 2016, 11:49
Ավստրիացի 21-ամյա մարզիկ Ֆաբիո Ուիմբերը հեծանվով երթևեկել է 200 մ բարձրության վրա գտնվող ցանկապատի վրայով: Քյոլնբրայնշպայխեր կոչվող պատնեշը, որի ցանկապատով նա կատարել է իր էքստրեմալ քայլը, աշխարհում 3-րդն է իր բարձրությամբ:

-Ես 7 փորձ եմ ունեցել մինչև օրս և կարծում եմ, որ կյանքում ավելի մեծ ադրենալին ստացած չեմ եղել,-ասել է ավստրիացին

Նշենք, որ Ուիմբերը ապահովության համար պարանով կապված է եղել: Մարզիկը նկարահանել է գործընթացը GoPro ծրագրով: