Անգլիայի լիգայի գավաթ. Լիվերպուլի պատանի հարձակվողը գերազանցեց Մայքլ Օուենի ռեկորդը

  • Սպորտ - 30 Նոյեմբերի 2016, 11:42
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան ¼ եզրափակիչ առաջին երկու խաղերը:

Հալլ Սիթի- Նյուքասլ խաղը հիմնական ժամանակում ավարտվեց 0-0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին: 11-մետրանոց հարվածաշարում 3-1 հաշվով հաղթանակ տարավ Հալլը:

Մյուս խաղում Լիվերպուլը 2-0 հաշվով հաղթեց Լիդս Յունայթեդին: Գոլերը խփեցին Դիվոկ Օրիգին և Բենջամին Վուդբըրնը: Վերջինը դարձավ Լիվերպուլի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 17 տարեկան 45 օրական: Նախկին ռեկորդը պատկանում էր Մայքլ Օուենին, ով իր առաջին գոլը խփել էր 17 տարեկան 143 օրական հասակում:

Նշենք, որ այսօր կայանալու են մյուս կիսաեզրափակիչները: Արսենալն ընդունելու է Սաութհեմպտոնին, իսկ Մանչեսթեր Յունայթեդը՝ Վեսթ Հեմին:


Ամենաընթերցվածը