Հենրիխ Մխիթարյանը տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում է

  • Սպորտ - 30 Նոյեմբերի 2016, 11:33

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fourfourtwo-ն կազմել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ 60-րդ հորիզոնականում Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն է:

Ընթացիկ տարվա  հուլիսի 6-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին: Նրա տրանսֆերն անգլիական ակումբին արժեցել է ռեկորդային 42 մլն եվրո, որով 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է հետխորհրդային տարածաշրջանի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստը։

Ամենաընթերցվածը