Ավիավթարի ենթարկված թիմի մրցակիցն առաջարկել է չեմպիոնի տիտղոսը տալ նրանց

  • Սպորտ - 29 Նոյեմբերի 2016, 21:01
Այսօր Բոլիվիայից Կոլումբիա թռիչք կատարելու ժամանակ վթարի ենթարկված ինքնաթիռից 6 հոգի է ողջ մնացել, որոնցից 3-ը ֆուտբոլիստներ, 1 լրագրող և 2 ավիաընկերության աշխատակիցներ:

Նշենք, որ բրազիլական Շապեկոենսե ակումբը պետք է Կոլումբիայում մասնակցեր Հարավային Ամերիկայի լիգայի եզրափակիչ առաջին խաղին: Եվ ահա կոլումբիական Ատլետիկո Նասիոնալ ակումբն առաջարկել է չեմպիոնի կոչումը տալ բրազիլական թիմին:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոլումբիայի Մեդելյին քաղաքում: Բացի 3 ողջ մնացած ֆուտբոլիստներից, թիմում մնացել են ևս 6 մազրիկներ, ովքեր նախնական հայտացուցակում ընդգրկված չեն եղել:

Նշենք նաև, որ պորտուգալական Բենֆիկան և մի շարք բրազիլական թիմեր առաջարկել են իրենց ֆուտբոլիստներին տեղափոխել Շապեկոենսե, իսկ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ թիմը 3 տարի մնալու է գլխավոր լիգայում: Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել: