Abendzeitung München. Ֆիլիպ Լամը 2017 թվականին հնարավոր է ավարտի կարիերան և դառնա թիմի սպորտային տնօրենը

  • Սպորտ - 28 Նոյեմբերի 2016, 23:16
Գերմանական պարբերականը տեղեկացնում է, որ Բավարիայի ղեկավարությունը ծրագրում է Ֆիլիպ Լամին սպորտային տնօրենի պաշտոն առաջարկել:

Նախկին սպորտային տնօրեն Մաթիաս Զամերը աշխտանքից դուրս էր եկել 2016 թվականի ամռանը, քանի որ նրա մոտ գլխի արյունային սնուցման խնդիրներ էին առաջացել: Նոր պաշտոնի տեղը մինչ այժմ թափուր է մնացել:

Այլընտրանքային տարբերակ է հանդիսանում Մյունխենգլադբախի Բորուսիայի տնօրեն Մաքս Էբերլը:

Հիշեցնենք, որ Լամի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2018 թվականին: