Բարսելոնան 2008 թվականից առաջին անգամ գնդակը տիրելու ամենացածր ցուցանիշն է գրանցել

  • Սպորտ - 28 Նոյեմբերի 2016, 23:08
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Ռեալ Սոսյեդադի հետ խաղում չեմպիոն Բարսելոնան չկարողացավ հաղթանակ տանել և խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

Նշենք, որ բացի միավորներ կորցնելուց Բարսելոնան ցածրագույն ցուցանիշ է գրանցել գնդակը տիրելու վիճակագրության մեջ ՝ 47.8 տոկոս: Վերջին անգամ նման արդյունք գրանցվել էր Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարման առաջին տարվա ժամանակ՝ 2008 թվականի աշնանը: Այս ընթացքում կատալոնական թիմը մարզել են երեք տարբեր մարզիչներ:

Հիշեցնենք, որ Բարսելոնան 13 տուրից հետո գտնվում է 2-րդ տեղում և առաջատար Ռեալից 6 միավոր հետ է մնում: Հաջորդ տուրում Լուիս Էնրիկեի թիմը մրցելու է Ռեալի հետ: