Լիվերպուլի առաջատարը վնասվածքի պատճառով 4-6 շաբաթ բաց է թողնելու

  • Սպորտ - 28 Նոյեմբերի 2016, 21:48
Լիվերպուլի բրազիլացի առաջատար կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն Սանդերլենդի հետ պրեմիեր լիգայի խաղում (2-0) 31-րդ րոպեին կոճի վնասվածք ստացավ և փոխարինվեց։

Պարզվել է, որ նա բաց է թողնելու 4-6 շաբաթ, ինչը կարող է լրջորեն վնասել Յուրգեն Կլոպի չեմպիոնական ամբիցիաներին։ Նշենք, որ բրազիլացին պետք է ևս մեկ անգամ ավելի խորը բժշկական հետազոտություն անցնի։

Հիշեցնենք, որ Կոուտինյոն 12 տուրում 5 գոլ է խփել և 6 գոլային փոխանցում կատարել, իսկ Լիվերպուլը գտնվում է 2-րդ տեղում՝ առաջատար Չելսիից մեկ միավոր հետ մնալով։