Օլիվեր Կան․ Անչելոտիի օրոք Բավարիան խաղի ավելի քիչ տարբերակներ ունի, քան Գվարդիոլայի օրոք

  • Սպորտ - 28 Նոյեմբերի 2016, 21:39
Բավարիայի և Գերմանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը քննադատել է մյունխենյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։

-Ակնհայտ է, որ Բավարիան հիմա խաղալու քիչ տարբերակներ ունի, քան ուներ Գվարդիոլայի օրոք։ Անչելոտին կիրառում է միայն 4-3-3 տակտիկան և փոփոխություններ չի մտնցում խաղի մեջ,-Կանի խոսքերն է մեջբերել SKY պարբերականը։

-Հարց է առաջանանում, թե արդյունավետ է արդյոք անընդհատ խաղալ նույն մարտավարությամբ։ Ցանկալի կլիներ հրավիրել այնպիսի մարզչի, ով կշարունակեր իրականացնել Գվարդիոլայի գաղափարները,-ավելացրել է Կանը։

Հիշեցնենք, որ Բավարիան 12 տուրից հետո գտնվում է 2-րդ տեղում և առաջատար Լեյպցիգից հետ է մնում 3 միավորով։