Հայտնի են կոնֆեդերացիայի գավաթի խմբերը

  • Սպորտ - 26 Նոյեմբերի 2016, 23:39
Կազանում կայացավ 2017 թվականի ամռանը կայանալիք ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի խմբային փուլի վիճակահանությունը:

Ա խմբում ընդգրկվեցին ընդունող երկիր Ռուսաստանը, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան, Հյուսիսային Ամերիկայի (Կոնկակաֆ) չեմպիոն Մեքսիկան և Օվկիանիայի տարածաշրջանի չեմպիոն Նոր Զելանդիան:

Բ խմբում ընդգրկվել են աշխարհի չեմպիոն Գերմանիան, Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլին, Ասիայի չեմպիոն Ավստրալիան և Աֆրիկայի տարածաշրջանի չեմպիոնը, որը հայտնի է դառնալու ձմռանը:

Նշենք, որ խաղերը կայանալու են Մոսկվայում, Սոչիում, Սանկտ Պետերբուրգում և Կազանում: Առաջնությունը մեկնարկելու է հունիսի 17-ին: