Բանտից ազատված Հյոնեսն ընտրվել է Մյունխենի Բավարիայի նախագահ

  • Սպորտ - 26 Նոյեմբերի 2016, 11:02
Մյունխենի Բավարիայի բաժնետերերի 98.5%-ն ակումբի նախագահի պաշտոնում ընտրել է Ուլի Հյոնեսին, որը վերջերս է ազատվել բանտից, տեղեկացնում է Եվրոսպորտը:

2014 թվականի մարտին Մյունխենի դատարանը Հյոնեսին 3.5 տարվա ազատազրկման էր դատապարտել հարկերից խուսափելու, փողերի լվացման, արժութային սպեկուլյացիաների համար: 2016 թվականի փետրվարին նա վաղաժամկետ ազատ է արձակվել: