Շոտլանդացի մրցավարին հնարավոր է հեռացնեն պառլամենտից Սպորտինգ-Ռեալ Մադրիդ խաղը վարելու համար

  • Սպորտ - 25 Նոյեմբերի 2016, 14:27
Շոտլանդացի եզրային մրցավար Դուգլաս Ռոսը, ով սպասարկել էր չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Սպորտինգ-Ռեալ Մադրիդ խաղը, հնարավոր է հեռացվի շոտլանդական պառլամենտից:

Բանն այն է, որ խաղի օրը Ռոսը բաց է թողել Շոտլանդիայի պառլամենտի կոմիտեի կարևոր նիստը և պահպանողական կուսակցության ներկայացուցիչը կարող է տուժել դրա պատճառով, տեղեկացնում է Daily Records-ը:

-Ակնհայտ է, որ նա արհամարհանքով է վերաբերվում այն մարդկանց, ովքեր վստահել և ընտրել են նրան,-հայտարարել է պառլամենտի ղեկավար Բեն Մակֆերսոնը, ով կոչ է արել Ռոսին հրաժարական տալ:

Նշենք, որ նման դեպք մրցավարի հետ պատահել էր նաև սեպտեմբեր ամսին, երբ նա բաց էր թողել նիստը, որի ժամանակ քննարկվել էին երկրի ռազմական բազաների տեղակայման հարցը:

Ամենաընթերցվածը