Ուեյն Ռունին դարձավ եվրոգավաթներում Մանչեսթեր Յունայթեդի պատմության լավագույն ռմբարկուն

  • Սպորտ - 25 Նոյեմբերի 2016, 14:19
Եվրոպա լիգայի խաղարկության 5-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդը 4-0 հաշվով հաղթեց հոլանդական Ֆեյենորդին: Գոլերը խփեցին Ուեյն Ռունին, Խուան Մատան, Ջեսի Լինգարդը, մեկ անգամ էլ Ֆեյենորդի դարպասապահն ինքնագոլի հեղինակ դարձավ:

Նշենք, որ Ռունիի համար սա 39-րդ գոլն էր եվրոգավաթներում և նա գերազանցեց Ռուդ Վան Նիստելռոյին պատկանող ցուցանիշը՝ 38 գոլ:

Յունայթեդը 5  տուրից հետո 9 միավոր ունի և գտնվում է երկրորդ տեղում: Վերջին տուրում Մոուրինյոյի թիմը մրցելու է ուկրաինական Զարյայի դեմ: