Սթիվեն Ջերարդը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

  • Սպորտ - 24 Նոյեմբերի 2016, 17:37
Լիվերպուլի և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է The Guardian-ը: Ջերարդը Լիվերպուլի կազմում անց է կացրել 710 խաղ և խփել 186 գոլ: Նա ակումբի կազմում 8 տիտղոս է նվաճել: Ջերարդը 2015 թվականին Լիվերպուլից տեղափոխվել է Լոս Անջելես Գելեքսի:

Ջերարդն Անգլիայի հավաքականի կազմում 114 խաղ է անցկացրել: Այդ ցուցանիշով նա 4-րդն է անգլիացի ֆուտբոլիստների շարքում:

«Ես աննկարագրելի կարիերա եմ ունեցել և շնորհակալ եմ ամեն պահի համար, որ անց եմ կացրել Լիվերպուլում, Անգլիայում և ԼԱ Գելեքսիում», - ասել է Ջերարդը: 

Ամենաընթերցվածը