NBA. Քլիվլենդի բասկետբոլիստը առաջին քառորդում ռեկորդային քանակությամբ միավորներ հավաքեց

  • Սպորտ - 24 Նոյեմբերի 2016, 13:22
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ռեգուլյար առաջնությունում երեկոյան արևելյան կոնֆերենցիայի առաջատար  Քլիվլենդը 137-125 հաշվով հաղթեց Պորտլենդին:

Առաջին քառորդում Քլիվլենդի հարձակվող Կևին Լովը 14 նետումից 11-ն արդյունավետ իրացրեց, 34 միավոր հավաքեց և ռեկորդ սահմանեց: Մինչ այս առաջնության պատմության մեջ ոչ մեկի չէր հաջողվել առաջին քառորդում այսքան միավոր հավաքել: Նշենք, որ Լովին 4 միավոր չէր հերիքում, որպեսզի ռեկորդ սահմաներ բոլոր քառորդների արդյունքով:

Հիշեցնենք, որ Քլիվլենդը շարունակում է վստահորեն գլխավորել կոնֆերենցիայի մրցաշարյին աղյուսակը: