Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական Բարսելոնան 2-0 հաշվով հաղթեց շոտլանդական Սելթիկին: 2 գոլն էլ խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Մեսսին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով եվրոգավաթներում հատեց 100 գոլի սահմանը: Նշենք, որ Մեսսիին հաջորդող Քրիշտիանու Ռոնալդուն 99 գոլ է խփել հանդես գալով Սպորտինգում, Մանչեսթեր Յունայթեդում և Ռեալում: Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ Բարսելոնան 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ապահովել է իր տեղը 1/8 եզրափակիչում:
Մեսսին դարձավ եվրոգավաթներում 100 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը
- Սպորտ - 24 Նոյեմբերի 2016, 13:17