ՉԼ. Բարսելոնան և Մանչեսեթեր Սիթին 1/8 եզրափակչում են

  • Սպորտ - 24 Նոյեմբերի 2016, 08:50
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացել են A, B, C, D խմբերի 5-րդ տուրի խաղերը:

A խմբում Արսենալ-ՊՍԺ խաղն ավարտվել է 2-2 հաշվով, Լուդոգորեցն ու Բազելն էլ 0-0 են ավարտել հանդիպումը: ՊՍԺ-ն և Արսենալն ունեն 13-ական, Լուդոգորեցն ու Բազելը՝ 2-ական միավոր: ՊՍԺ-ն և Արսենալը դեռ նախորդ տուրում ապահովել էին տեղը 1/8 եզրափակիչում:

B խմբում Բեշիքթաշ-Բենֆիկա մրցավեճն ավարտվել է 3-3 հաշվով: Նույն խմբում Նապոլի-Դինամո Կիև խաղն ավարտվել է 0-0 հաշվով: Նապոլին և Բենֆիկան ունեն 8-ական միավոր, Բեշիքթաշը՝ 6, Դինամոն՝ 2 միավոր: Այս խմբում 1/8 եզրափակչի մասնակիցները կորոշվեն վերջին տուրում:

C խմբում Բորուսիա Մյունխենգլադբախ-Մանչեսթեր Սիթի հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, Բարսելոնան 2-0 հաղթել է Սելթիկին: Բարսելոնան ունի 12, Սիթին՝ 8, Բորուսիան՝ 5, Սելթիկը՝ 2 միավոր: Բարսելոնան և Սիթին ապահովել են տեղը 1/8 եզրափակչում:

D խմբում Ռոստովը 3-2 հաղթել է Բավարիային, Ատլետիկոն՝ 2-0 Էյնդհովենին: Ատլետիկոն ունի 15, Բավարիան՝ 9, Ռոստովը՝ 4, Էյնդհովենը 1 միավոր: Ատլետիկոն ու Բավարիան դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակչում խաղալու իրավունք էին ստացել: