Հենրիխ Մխիթարյանը բնակարան է փնտրում Մանչեսթերում

  • Սպորտ - 23 Նոյեմբերի 2016, 17:17

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը բնակարան է փնտրում Մանչեսթերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Manchester Evening News-ը: Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը վստահ է անգլիական ակումբում իր հաջողության մեջ, այդ պատճառով բնակարան է փնտրում:

«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց ի վեր Հենրիխ Մխիթարյանը բնակվում է The Lowry հյուրանոցում: