Ռեկորդների շարան Բորուսիա Դորտմունդ-Լեգիա խաղում

  • Սպորտ - 23 Նոյեմբերի 2016, 11:25
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում երեկ գրանցվեց մրցաշարի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղը: Դորտմունդի Բորուսիան 8-4 հաշվով հաղթեց լեհական Լեգիային: Նշենք, որ մինչ այս ռեկորդը պատկանում էր Մոնակո-Դեպորտիվո խաղին: 2003 թվականին թիմերը 8-3 էին ավարտել իրենց խաղը:

Սակայն բացի արդյունավետության ցուցանիշից, երեկ մի շարք այլ ռեկորդներ գրանցվեցին:

1. Լեհական թիմը լիգայի հակառեկորդ գրանցեց, քանի որ նույն մրցակցից երկու խաղում 14 գոլ բաց թողեց (առաջին խաղն ավարտվել էր 6-1 հաշվով):

2. Բորուսիան կրկնեց 2011/12 մրցաշրջանի ֆրանսիական Լիոնի ցուցանիշը՝ 3 րոպե 17 վայրկյանում 3 գոլ խփելով:

3. Թիմերը 25 րոպեում 7 գոլ խփեցին: Համեմատության համար ասենք, որ նույն Մոնակո-Դեպորտիվո խաղում 7 գոլ խփվել էր 42 րոպեում:

4. Բորուսիայի ճապոնացի հարձակվող Սինձի Կագավան դարձավ ամենաարագ դուբլի հեղինակը (77 վայրկյան):

5. Լեգիան դարձավ առաջին թիմը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որը 4 գոլ խփելով պարտվեց:

6. Բորուսիան իր առաջին 6 գոլը խփեց 6 հարվածից հետո (նման 100 տոկոսանոց արդյունք դեռևս չէր եղել):

7. Բորուսիայի կիսապաշտպան Ֆելիքս Պասլակը դարձավ ամենաերիտասարդ գերմանացին, ով գոլ է խփել մրցաշարում (18 տարեկան 177 օրական):

8. Առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ մի խաղում 8 տարբեր ֆուտբոլիստներ գոլ խփեցին:

9. Բորուսիան 5 գոլ խփեց 15 րոպե 5 վայրկյանում՝ գերազանցելով Շալկե 04-ի 6 տարի առաջ գրանցած ցուցանիշը (16 րոպե 16 վայրկյան):

Հիշեցնենք, որ Բորուսիան ապահովել է իր տեղը 1/8 եզրափակիչում, իսկ Լեգիան 1 միավորով վերջին տեղն է զբաղեցնում:

Ամենաընթերցվածը