ՉԼ. Բորուսիա-Լեգիա 8-4

  • Սպորտ - 23 Նոյեմբերի 2016, 09:01
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան E, F, G, H խմբերի հանդիպումները:

E խմբում «Մոնակո»-ն 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմ»-ին: ԲԿՄԱ-«Բայեր» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

F խմբում Մադրիդ «Ռեալ»-ը 2-1 հաղթեց «Սպորտինգ»-ին: Տուրի ամենագոլառատ խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն 8  գնդակ ուղարկեց «Լեգիա»-ի դարպասը՝  սեփականն ընդունելով 4-ը:

G խմբում «Լեսթերը»-ը 2:1 հաշվով առավելության հասավ «Բրյուգե»-ի նկատմամբ, իսկ «Կոպենհագեն»-«Պորտու» խաղն ավարտվեց 0-0 հաշվով:

 «Յուվենտուս»-ը 3:1 հաշվով պարտության մատնեց «Սևիլիա»-ին, իսկ «Լիոն»-ը 1-0 հաշվով առավելության հասավ Զագրեբի «Դինամո»-ի նկատմամբ:

Մոնակոն, Բայերը, Բորուսիան, Ռեալը, Լեսթերը, Յուվենթուսն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակիչում: