Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով

  • Սպորտ - 22 Նոյեմբերի 2016, 21:07
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը կարող է տուգանվել՝ չեմպիոնական մրցախաղի 8-րդ տուրից հետո մամուլի ասուլիսը լքելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Կարլսենը կարող է տուգանվել 40 հազար եվրոյով:

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց Սերգեյ Կարյակինը: Նյու Յորքում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 8-րդ պարտիայում ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին հաջողվեց սև խաղաքարերով գերազանցել աշխարհի գործող չեմպիոնին: Պարտիայի 52-րդ քայլում նորվեգացին անձնատուր եղավ: Այժմ Կարյակինն ունի 4,5 միավոր, իսկ Կարլսենը՝ 3,5:

Ամենաընթերցվածը