Չեմպիոնների լիգա. Բարսելոնան, Արսենալը, Բավարիան հաղթեցին խոշոր հաշվով

  • Սպորտ - 20 Հոկտեմբերի 2016, 00:48
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան խմբային փուլի A, B, C, D խմբերի 3-րդ տուրի խաղերը:

A խմբում Արսենալը 6-0 ջախջախեց Լյուդոգորեցին, ՊՍԺ-ն՝ 3-0 Բազելին: Արսենալն ու ՊՍԺ-ն ունեն 7-ական, Բազելն ու Լյուդոգորեցը՝ 1-ական միավոր:

B խմբում Նապոլին իր դաշտում 2-3 զիջեց Բեշիքթաշին, Կիևի Դինամոն՝ 0-2 Բենֆիկային: Նապոլին ունի 6, Բեշիքթաշը՝ 5, Բենֆիկան՝ 4, Դինամոն՝ 1 միավոր:

C խմբում Բարսելոնան-Մանչեսթեր Սիթի խաղն ավարտվեց 4-0 հաշվով, Սելթիկ-Բորուսիա Մյունխենգլադաբ՝ 0-2: Բարսելոնան ունի 9, Սիթին՝ 4, Բորուսիան՝ 3, Սելթիկը՝ 1 միավոր:

D խմբում Բավարիան 4-1 հաղթեց Էյնդհովենին, Ատլետիկոն՝ 1-0 Ռոստովին: Ատլետիկոն ունի 9, Բավարիան՝ 6, Էյնդհովենն ու Ռոստովը՝ 1-ական միավոր: 

Ամենաընթերցվածը