Միհրան Հարությունյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

  • Սպորտ - 19 Հոկտեմբերի 2016, 21:30

Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը բարեհաջող է անցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել մարզական ֆունկցիոներ Արսեն Բադալյանը: 

«Վիրահատությունն ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Գերդին կատարած աշխատանքի համար: Առջևում վերականգնողական երկարատեւ փուլն է, որը կտևի մի քանի ամիս: Ամեն բան նորմալ է: Նրա վիճակը կայուն է, իրեն լավ է զգում»,- գրել է Բադալյանը:

Ամենաընթերցվածը