«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները պահանջում են Մոուրինյոյից խաղացնել Մխիթարյանին

  • Սպորտ - 19 Հոկտեմբերի 2016, 18:25

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյից խաղադաշտ դուրս բերել ֆուտբոլիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սոցիալական ցանցերի օգտատերերը համոզված են, որ թիմն ունի նրա կարիքը և Մխիթարյանի շնորհիվ անգլիական ակումբը կկարողանա մեծ նվաճումներ ունենալ:

«Խաղացրու նրան: Նա Բունդեսլիգայի լավագույն խաղացողն էր: Նա պետք է խաղա և ցույց տա, թե ինչի է ընդունակ»,- նշել է Ռեդա Բելդ անունով ֆեյսբուքյան օգտատերը:

«Ամենայն անկեղծությամբ եմ ասում` եթե Միկին կարողանա թիմին տալ 70 տոկոսն այն ամենի, ինչ անում էր «Բորուսիա»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տիտղոս կնվաճի: Միկին պետք է խաղա, որպեսզի ինքնավստահություն ձեռք բերի և ճանաչի թիմին: Եթե ակումբում կա խաղացող, ով կարող է լավ տիրապետել գնդակին և ստեղծարար աշխատանք իրականացնել, ապա դա Միկին է: Խաղացրու նրան»,- գրել է Օգբուն:

«Ես վստահ եմ, որ նա հիանալի կդրսևորի իրեն ցանկացած հարձակողական դիրքում: Նա հիանալի խաղացող է և մեծ ներուժ ունի»,- ընդգծել է Յունգ Դոկը:

«Դու նրա և Մարտիալի պես խաղացողների կարիք ունես: Նրանք կոչնչացնեն հակառակորդի պաշտպանությունը հակագրոհներով»,- գրել է Քեյթ Սիբանդան:

Ռիշկով Մուքերժին էլ նշել է. «Ժամանակն է Միկիին խաղացնել: Խնդրում եմ, Ժոզե: Նա մեր լավագույն խաղացողներից է»:

«Նրան հաճախակի խաղացրու, մենք գոլերի կարիք ունենք»,- փաստել է Քրիս Բուրնսը:

«Խնդրում եմ, խաղացրու Մխիթարյանին, որպեսզի նա ցույց տա իր մակարդակը»,- ընդգծել է Յուսուֆ Խանը:

«Եթե մենք գնում ենք խաղացողների, ինչո՞ւ նրանք չեն խաղում: Իրոք, չեմ հասկանում տրամաբանությունը»,- իր վրդովմունքն է հայտնել Բոլաժի Աժիբորիշան:

«Հուսով եմ, որ նա կլինի առաջիկա խաղում և ցույց կտա Մոուրինյոյին, թե որքան լավն է»,- նշել է Նիկո Ռիգանը:

Ամենաընթերցվածը