Ժոզե Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի վերադարձի մասին

  • Սպորտ - 19 Հոկտեմբերի 2016, 17:47
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձին:

«Մխիթարյանը հիմա արդեն վնասվածք չունի, սակայն բավական երկար ժամանակահատված վնասվածքն առկա էր: Կիսապաշտպանը մարզվում է ընդհանուր թիմի հետ, առանց սահմանափակումների: Ոչինչ չեմ կարող ասել այն մասին՝ կմասնակցի՞ նա հաջորդ խաղին, թե ոչ, սակայն նա նորմալ մարզավիճակում է: Հիմա արդեն ժամանակն է, որ նա վերգտնի այն խաղամակարդակը, որի մասին գիտենք մենք բոլորս», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Ամենաընթերցվածը