Չեմպիոնների լիգա. Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Լեգիային

  • Սպորտ - 19 Հոկտեմբերի 2016, 00:58
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տեղի ունեցան 4 խմբերի 3-րդ տուրի խաղերը:

E խմբում Բայեր-Տոտենհեմ խաղն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ ԲԿՄԱ-Մոնակո խաղը՝ 1-1 հաշվով: Երեք տուրից հետո Մոնակոն 5 միավոր ունի, Տոտենհեմը՝ 4, Բայերը՝ 3, ԲԿՄԱ-ն՝ 2:

G Խմբում Ռեալը 5-1 հաշվով ջախջախեց Լեգիային: Գոլերը խփեցին Գարեթ Բեյլը, Մարսելոն, Մարկո Ասենսիոն, Լուկաս Վասկեսն ու Ալվարո Մորատան: Մյուս խաղում Դորտմունդի Բորուսիան 2-1 հաշվով հաղթեց Սպորտինգին: Ռեալն ու Բորուսիան 7-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

G խմբում Լեսթերը 1-0 հաշվով հաղթեց Կոպենհագենին, իսկ Պորտուն 2-1 հաշվով՝ Բրյուգեին: Լեսթերն 9 միավորով գլխավորում է աղյուսակը, Պորտուն ու Կոպենհագենը 4 ական միավոր ունեն, Բրյուգեն՝ 0:

H խմբում Յուվենթուս ու Սևիլյան նույն 1-0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Լիոնին և Դինամո Զագրեբին: Իտալական թիմը 7 միավոր ունի, Սևիլյան՝ 7, Լիոնը՝ 3, Դինամոն՝ 0 միավոր:

Վաղը կկայանան մյուս 8 խաղերը:

Ամենաընթերցվածը